Հայաստանի շախմատիստները Ռաշտի մրցաշարում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մարտի 7, 2013 14:33
Իրանի Ռաշտ քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Մանվել Պետրոսյանը, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթեց Ասգար Գոլիզադեին: Մեր երկրի ներկայացուցիչը միավորների իր պաշարը հասցրեց 5-ի: Նա մրցաշարին մասնակցող հայ շախմատիստների խմդում ունի լավագույն արդյունքը:
4,5-ական միավոր են վաստակել Սիմոն Մկրտչյանը, Սեդրակ Մաթևոսյանը, Վահե Բաղդասարյանը: Սարգիս Մանուկյանը հավաքել է 4 միավոր: 3,5-ական միավոր ունեն Նորայր Թորոսյանը, Մարիա Գևորգյանը, իսկ Արմինե Բաբայանն իր օգտին է գրանցել 2 միավոր:
6-ական միավորով առջևում են իրանցիներ Հոմայուն Տուֆիգին, Համեդ Մուսավիանը, ադրբեջանցի Միսրադին Իսկանդարովը:
Դիտվել է 742 անգամ:





Facebook
Tweet This