Թուրքական խորհրդարանում պատգամավորները կռվել են սիրիական հարցի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 14:30

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նիստի ժամանակ Ժողովրդա-հանրապետական կուսակցության Ադանայի պատգամավոր Ումիթ Օզգյումուշը ասել է, թե Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմի մեջ է գտնվում: «Ինչպես սուտ էր, թե Իրաքում զանգվածային ոչնչացման զենք է գտնվել, այդպիսի սուտ է նաև այն, որ այսօր Սիրիայի կառավարությունը իր ժողովրդին է կոտորում»,-ասել է Օզգյումուշը: Այնուհետև պատգամավորը նշելով , որ չիրականացավ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլույի  արտահայտած այն տեսակետը, թե Բաշար Ասադը կհեռանա իշխանությունից, հավաստիացրեց, որ Ասադը  2-4 տարի դեռևս չի հեռանալու:

Թուրքական «Radikal»-ը գրում է, որ երբ Օզգյումուշը ասել է, թե սիրիացի ժողովուրդը խմբավորվել է իմպերիալիզմի դեմ պայքարի համար, Էրդողանի գլխավորած ԱԶԿ կուսակցության Ադըյամանի պատգամավոր Մեհմեդ Մեթիները նրան այսպես է պատասխանել. «Ժողովրդին կոտորողներին այսպես չես կարող պաշտպանել»: Այնուհետև Օզգյումուշը, ի պատասխան նրան, ամբիոնից բղավել է. «Մի՛ շատախոսիր»: Զայրացած Մեթիները վեր է կացել իր տեղից և քայլել դեպի ամբիոն, իսկ Օզգյումուշն էլ շարժել է դեպի ԱԶԿ-ի պատգամավորների շարքերը: Երկու պատգամավորի միջև ձեռնամարտ է սկսվել, մյուս պատգամավորները դժվարությամբ են կարողացել բաժանել նրանց: Ստեղծված լարվածության պատճառով խորհրդարանական նիստը հետաձգվել է մեկ ժամով:

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply