Հայաստանի դպրոցական շախմատիստն առաջատարների խմբում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 7, 2010 13:40

Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի դպրոցականների առաջնությունում վստահ է հանդես գալիս Հայաստանի միակ ներկայացուցիչը: Զավեշտական է, սակայն փաստ, որ մեզ շախմատային երկիր ենք համարում, սակայն միայն մեկ պատվիրակ ունենք այդ ստուգատեսում, և Դավիթ Զաքարյանն իրեն արժանիորեն է դրսևորում:

Ստուգատեսի մասնակիցները երեք տուր են հաղթահարել: Հայ շախմատիստը բոլոր` երեք պարտիաներն էլ ավարտել է հաղթանակով և այժմ վաստակած 3 միավորով երեք այլ մասնակիցների հետ միասին բաժանում է առաջին տեղը:

Առաջնությանը մասնակցում են 15 երկրների 106 շախմատիստներ, որոնցից 5-ը գրոսմայստերներ են, 8-ը միջազգային վարպետներ: Մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Խաղացվելու է ինը տուր: Եվրոպայի դպրոցականների չեմպիոնը հայտնի կդառնա ապրիլի 11-ին:

Դիտվել է 1561 անգամ:
Print Friendly

Leave a Reply