Աղջիկը 6 տարում 50 անվադող է կերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 14:18

19-ամյա ամերիկուհի Էլիսոնն ի վիճակի չէ հաղթահարել  անվադողերի կտորներ համտեսելու իր հակումը: Ատլանտացի աղջիկն այսօր համալրում է տարօրինակ գաստրոնոմիական հակումներով մարդկանց ցուցակը:

Այս մոլուցքը սկսվել է 6 տարի առաջ: Այն ժամանակից ի վեր աղջիկն ամեն ամիս սննդի մեջ կիրառում է 6 կգ ռետինե թափոն:

“Ինձ դուր է գալիս դրա քիմիական համը: Դա իսկական ցնցում է համային ռեցեպտորների համար: Հրաշալի է”, -ասում է աղջիկն ու վայելում հերթական չափաբաժինը, ասես դա ադի բուդի լինի: Աղջկա փեսացուն աշխատում է ավտոսերվիսում. այնպես որ Էլիսոնը երբեք “քաղցած” չի մնա:

“Ռետինը ասես  տավարի ապխտած միս լինի և ծնոտների համար էլ  իսկական մարզանք է”:

Նա խոստովանում է, որ իրեն դուր են գալիս նաև գրենական պիտույքները, ռետինե ջնջոցները և անգամ կենդանիների համար նախատեսված ռետինե խաղալիքները:

Դիտվել է 1330 անգամ:
Print Friendly

Leave a Reply