Մահացել է ճանաչված դերասան Անդրեյ Պանինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 14:01

Ճանաչված դերասանը (“Բրիգադ”,”Կամենսկայա”) մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, իր բնակարանում:

50-ամյա դերասանի մարմինը հայտնաբերվել է մարտի 7-ին, առավոտյան ժամը 11-ին, մայրաքաղաքային բնակարանում, հատակին: Մտերիմներն են  տագնապ բարձրացրել, երբ 4 օր Պանինը հեռախոսին չի պատասխանել:

Նախնական ուսումնասիրությամբ, Պանինն անհաջող է ընկել ու գլխով հարվածվել: Դատաբժշկական հետազոտությամբ կպարզեն` հարվածը ընկնելուց հետո է եղել, թե  մահը դժբախտ պատահարի հետևանքով է վրա հասել:

2000-ին նա խաղացել է Լունգինի “Հարսանիք”, Ախադովի “Կանանց վիրավորել խորհուրդ չի տրվում”, ինչպես նաև  Ալեքսանդր Աթանեսյանի ” 24 ժամ“  և բազմաթիվ այլ ֆիլմերում: Նա Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչման էր արժանացել 1999-ին:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply