Բելառուս կանայք զրկվել են տոնից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | մարտի 7, 2013 13:38
Բելառուսի իշխանություններն արգելել են կանանց միջազգային տոնի բոլոր միջոցառումները` Վենեսուելայի նախագահ Չավեսի վախճանի հետ կապված եռօրյա սգի պատճառով:
Նման որոշում է կայացրել Բելառուսի քաղաքական ղեկավարությունը, քանի որ հանգուցյալ Չավեսը նախագահ Լուկաշենկոյի մտերիմ ընկերն ու դաշնակիցն էր, ինչպես նաև ակտիվորեն պաշտպանում էր պաշտոնական Մինսկի քաղաքական դիրքորոշումը` անտեսելով Բելառուսի միջազգային մեկուսացումը:
Լուկաշենկոյի վշտի ու եռօրյա սգի հետ կապված խստիվ արգելվել են տոնական միջոցառումները: Հայտնի չէ` սգից հետո թույլ կտրվի նշել այն, թե ոչ:
Դիտվել է 1365 անգամ:





Facebook
Tweet This