Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը թափուր հաստիքների մրցույթ է հայտարարում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2013 13:36

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հայտարարում է մրցույթ ստորև նշված փողային և հարվածային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով:

  • ֆլեյտահար` 2 տեղ
  • հոբոյահար` 2 տեղ
  • կլարնետահար` 2 տեղ
  • ֆագոտահար` 2 տեղ
  • գալարափողահարների կոնցերտմայստեր` 1 տեղ
  • գալարափողահար` 3 տեղ
  • շեփորահարների կոնցերտմայստեր`1 տեղ
  • շեփորահար` 2 տեղ
  • տրոմբոնահարների կոնցերտմայստեր`1 տեղ
  •  տրոմբոնահար `2 տեղ
  • տուբահարների կոնցերտմայստեր`1 տեղ
  • հարվածային գործիքների կոնցերտմայստեր`1 տեղ
  • հարվածային գործիքների երաժիշտ`1 տեղ

Դիմորդների պահանջվող որակավորումը`

  • բարձրագույն մասնագիտական կրթություն
  • համապատասխան մասնագիտությամբ ներկա ուսանողներ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները Սայաթ-Նովայի պող., 1ա շենք, սեն. 300 հասցեով մինչև 2013թ. մարտի 26-ը ներառյալ պետք է ներկայացնեն`

  • ինքնակենսագրություն (ռեզյումե)
  • դիմում  և հայտ (լրացվում է տեղում` ըստ տրամադրված ձևի)
  • անձնագրի և սոց. քարտի կամ հանրային ծառայությունների համարանիշի պատճեներ
  • մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթի պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք ԲՈՒՀ-ից)
  • ցանկության դեպքում կարելի է ներկայացնել նաև երաշխավորագիր

Մրցույթը կկայանա 2013թ. մարտի 29-ին ժամը 10-ին Սայաթ-Նովայի պող. 1ա շենքի 3-րդ հարկի դահլիճում: Մասնակիցները պետք է կատարեն մեկ մեծ ծավալի ստեղծագործություն և մեկ ընթերցում թերթից:

Դիտվել է 779 անգամ:
Print Friendly

Leave a Reply