ՊՍԺ-ն և «Յուվենթուսը» կշարունակեն պայքարը ՉԼ մրցաշարում

ՍՊՈՐՏ | | March 7, 2013 13:46

Ֆրանսիական ՊՍԺ-ն և իտալական «Յուվենթուսը» պայքարը կշարունակեն ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումում ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց իսպանական «Վալենսիայի»  հետ` 1:1: Եվ քանի որ առաջին հանդիպումը ֆրանսիացի ֆուտբոլիստներն իրենց օգտին էին գրանցել (2:1), ապա դուրս եկան հաջորդ փուլ:

Թուրինի «Յուվենտուսը» նույնպես Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց:

Տանն անցկացրած  պատասխան խաղում այն հաղթեց շոտլանդական «Սելթիկին»` 2:0 հաշվով:

Ավելի վաղ առաջադրանքը կատարել էին և քառորդ եզրափակչում խաղալու իրավունք էին ստացել  Մադրիդի «Ռեալը» և Դորտմունդի «Բորուսիան»:

Տեխնիկական արդյունքներ

ՊՍԺ – «Վալենսիա»` 1:1

Էզեկյել Լավեցի, 66 – Ժոնաս, 55

 

«Յուվենթուս» – «Սելթիկ»՝ 2:0
Ալեսանդրո Մատրի, 24, Ֆաբիո Կվալյարելա, 65

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply