Թայվանում երկրաշարժ է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 13:26

5,6 մագնիտուդով երկրաշարժը ցնցել է Թայվանը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Խուալյան քաղաքից 36 կմ դեպի հյուսիս-արևմուտք է ընկած:

Սեյսմոլոգիական ծառայությունների տվյալներով, ցնցումները  զգացվել են կղզու ամբողջ տարածքում, այդ թվում` մայրաքաղաք Թայբեյում: Դեռևս չեն հրապարակվում` կան արդյոք տուժածներ ու ավերածություններ:

Թայվանը տեկտոնական սալերի հատման մոտ է տեղակայված: Այդ   պատճառով  սեյսմիկ երևույթներ հաճախակի են արձանագրվում: 1999-ին 7,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով  2,4 հազար մարդ զոհվեց:

Դիտվել է 1471 անգամ:
Print Friendly

Leave a Reply