Հայ համայնքի ներկայացուցիչների մեծարման երեկո Պրահայում

Պաշտոնական, Օրվա լուր | | March 7, 2013 12:59

Մարտի 5-ին Պրահայում ՀՀ դեսպանությունում կայացավ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների մեծարման երեկո:

Միջոցառման ընթացքում Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիսավոր պայմաններում Չեխիայի հայկական համայնքում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու եւ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման եւ հայապահպանության գործում ունեցած ավանդի համար ՀՀ Սփյուռքի նախարարի պատվոգրեր հանձնեց չեխահայ մի շարք մշակութային եւ հասարակական գործիչներին:

Չեխիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ պարգեւատրվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի շնորհակալագրերով Չեխիայում ՀՀ դեսպանության հիմնադրման եւ գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Իր շնորհավորական խոսքում դեսպանը նշեց, որ «թեեւ ինստիտուցիոնալ առումով համայնքային կառույց դեռեւս չկա, բայց այստեղ կա կայացած համայնք` իր ազդեցիկ ներկայացուցիչներով»: Նա կոչ արեց ներկաներին էլ ավելի համախմբվել հայոց պետականության եւ եկեղեցու շուրջ:

Շնորհակալական խոսքերով հանդես եկան պարգեւատրվածները: Շատերը նշեցին, որ այս պարգեւները պարտավորեցնող են եւ պատրաստակամություն հայտնեցին ավելի մեծ եռանդով շարունակելու իրենց աշխատանքները:

Այնուհետեւ տեղի ունեցավ համերգ հայազգի երաժիշտների մասնակցությամբ, ինչպես նաեւ ընդունելություն:

 

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply