Հաշմանդամները համալրում են ԱԻՆ աշխատակիցների շարքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2013 12:39

Մարտի 6-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի 4-րդ նիստը։

ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծված «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խմբում ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Հանձնաժողովում ընդգրկված են ԱԻ նախարարության և հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովը հարցազրույցի էր հրավիրել աշխատանքի համար դիմած սայլակավոր 4 քաղաքացու, որոնք բոլորն էլ հարցազրույցի արդյունքում անցան հաջորդ փուլ:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև հաշմանդամներին ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի տեղավորելու հարցը և հավանական հաստիքների համապատասխանությունը հաշմանդամություն ունեցող տվյալ անձանց հնարավորություններին։

ՀՀ Նախագահի հանձնարարականի համաձայն` ԱԻ նախարարությունում ստեղծվել է 30 հաշմանդամի աշխատատեղ, և արդեն 11 հաշմանդամ ներկայումս փորձաշրջան է անցնում ԱԻՆ համակարգում։

Առայժմ ԱԻ նախարարությունում աշխատանքի ընդունվելու համար առաջնայնություն է տրվում ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց ամենախոցելի խավի ներկայացուցիչներին` սայլակավոր հաշմանդամներին, որոնք տեղաշարժվելու լուրջ խնդիր ունեն։

Դիտվել է 654 անգամ:
Print Friendly

Leave a Reply