Հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մարտի 7, 2013 12:02
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 6-ին, ժամը15.00-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Գևորգ Ա.-ն, որը փետրվարի 13-ից հետախուզվում էր խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին:
Գևորգ Ա.-ն նյութերի հետ միասին ներկայացվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Դիտվել է 865 անգամ:





Facebook
Tweet This