Կլաուսը վայր է դնում Չեխիայի նախագահի իրավասությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 11:59

Այսօր` 2013-ի մարտի 7-ին, լրանում է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի` Չեխիայի նախագահի պաշտոնում իրավասությունների ժամկետը: Առավոտյան նա ու նրա հետնորդ Միլոշ Զեմանովը ծաղկեպսակ դրեցին Չեխոսլովակիայի առաջին նախագահ Տոմաշ Մասարիկայի գերեզմանին, որը ղեկավարել է երկիրը 1918-1935-ին: Երեկոյան Կլաուսը մտադիր է հեռուստատեսությամբ դիմել բնակչությանը` հրաժեշտի ուղերձով:

Կլաուսի նախագահության երկրորդ ժամկետն ավարտվում է  աղմկոտ: Խորհրդարանը նրան մեղադրեց պետական դավաճանության մեջ` հունվարին հայտարարած համաներման պատճառով, ինչի հետևանքով ազատ արձակվեցին բարձրաստիճան կաշառակերներ ու “ֆինանսական բուրգերի” կազմակերպիչներ: Կլաուսին է վերագրվում նաև սահմանադրական դատարանի գործունեությանը  խոչընդոտելն ու Լիսաբոնյան համաձայնագրի լրացումը ստորագրելուց հրաժարումը, որը նախատեսում էր ԵՄ-ի  արտարժույթի պահուստային ֆոնդի ստեղծում:

Սահմանադրական դատարանը պլանավորում է բացահայտել այդ գործը մեկ ամսում: Եթե Կլաուսը մեղավոր ճանաչվի, ապա նա կզրկվի նախկին նախագահի բոլոր արտոնություններից.  50 հազար կրոն թոշակից (ավելի քան 2500 դոլար), ծառայողական ավտոմեքենայից ու պաշտպանությունից:

Մարտի 8-ին Պրահայի Գրադում տեղի կունենա նոր նախագահի երդման արարողությունը: Կլաուսը մտադիր է ԱՄՆ մեկնել, որտեղ նա դասախոսություններ կկարդա էկոնոմիկայից: Կվերադառնա նա չեխական քաղաքականություն, թե ոչ` չի հայտնել:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply