«Փյունիկը» և «Ուլիսը» իրար մրցակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 7, 2010 13:22

«Փյունիկը» և «Ուլիսը» կմրցեն ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում:Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը կարճատև է ստացվում, այն դեռ չսկսված ավարտին է մոտենում: Ինչևէ, քառորդ եզրափակչի առաջին երկու հանդիպումներն ի հայտ բերեցին կիսաեզրափակչի մասնակիցներին: Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս  1:0 հաշվով առավելության հասավ  Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ: Առաջին խաղում ևս  նույն հաշվով հաղթել էր «Փյունիկը»: Իսկ ահա, Երևանի «Ուլիսը» մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Կապանի  «Գանձասարի» դարպասը` 2:0: Մրցակիցների առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը: Այսպիսով, պայքարը շարունակող «Փյունիկը» և «Ուլիսը» ապրիլի 13-ին և 20-ին  կիսաեզրափակչի  շրջանակում հանդիպումներ կանցկացնեն իրար հետ:

Դիտվել է 1848 անգամ:
Print Friendly

Leave a Reply