Վարդաձոր գյուղի մոտ մեքենան բախվել է ծառին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2013 11:26

Մարտի 6-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գավառ ավտոճանապար­հին՝ Վարդաձոր գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Աշոտ Ներսիսյանին պատկանող «ՎԱԶ-2110» մակնիշի 42 ՕՕ 111 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` ուղևոր, 1964 թ. ծնված Օֆիկ Հակեյանը տարբեր մարմնական տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան հոսանքազրկել են, փակել  գազի բալոնի փականը և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply