Հրդեհ` Բերդ քաղաքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2013 10:51

Մարտի 6-ին, ժամը 15.28-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում  տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.51-ին, մարվել՝ 16.50-ին:

Այրվել է Գ. Նժդեհի թիվ 22 հասցեի և Լ. Սարգսյանին պատկանող տան նկուղն ամբողջությամբ՝ հնամաշ գույքով (մոտ 24 քմ մակերեսով):

Նույն օրը, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Ուղի գյուղի Զորավար Անդրանիկի փողոցին հարակից այրվում է եղեգնուտ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.55-ին, մարվել՝ 19.30-ին:

Այրվել է մոտ 1200 քմ մակերեսով եղեգնուտ:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply