Փրկարարները ձյան արգելափակումից հանել են 4 ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 7, 2013 10:50

Մարտի 6-7-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են հանրապետության տարածքում արգելափակված մեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես` փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Գորիս-Կապան ավտոճանապարհին («Թասի ոլորաններ» կոչվող հատված) ձյան մեջ արգելափակված, Ա. Տիրանյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 64 UU 999 պ/հ ավտոմեքենան:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գավառի Ազատության 1-ին նրբանցքի 55 շենքի մոտ արգելափակված «ՈՒԱԶ» մակնիշի 767 ՍՏ 31 պետհամարանիշի ավտոմեքենան:

Ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերվել  Գորիս-Տեղ ավտոճանապարհին արգելափակված «Ֆորդ» մակնիշի 34 LT 591 պետհամարանիշի (վարորդ` Հ. Տիրանյան) և «Ֆորդ» մակնիշի 34 ԼՏ 037 պետհամարանիշի (վարորդ` Վ. Խաչատրյան) ավտոմեքենաները:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply