Սկսվել են Հռոմի պապի ընտրությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 10:35

 Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ,  Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի՝ փետրվարի 28-ին հեռանալուց հետո ազատ մնացած պապական աթոռի համար ընտրությունները պաշտոնապես սկսված են: Աշխարհի չորս կողմերից ժամանած կարդինալները, Վատիկանի օրենքների համաձայն, մինչև նոր պապին ընտրելը կտրելով կապը արտաքին աշխարհի հետ, երդվել են գաղտնի պահել եկեղեցում քննարկված ամեն բան:

Թուրքական «Dünya bülent» կայքը գրում է, որ Վատիկան ժամանած 115 կարդինալները, որոնց տարիքը չի գերազանցում 80-ը, հավաքվել են Սիքստինյան Կապելայում՝ սկսելով նոր պապի ընտրության գործընթացը: Կոնկլավի ժամանակ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն էլ կստանձնի կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի պաշտոնը:

Այն հարցի վերաբերյալ, թե ով է լինելու Հռոմի նոր պապը, տարբեր կարծիքներ կան, սակայն սպասվում է, որ կարդինալները այնուամենայնիվ չեն քվեարկի մամուլում մեծ արձագանք գտած գանացի թեկնածու Պիտեր Տարկսոնի օգտին: Բարձր է գնահատվում իտալացի թեկնածուի հնարավորությունները, սակայն կարծիք կա, որ հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի իսպանացի թեկնածուն, քանի որ իսպաներենը աշխարհում ամենից շատ կիրառելի լեզուներից մեկն է քրիստոնյաների շրջանում:

Դիտվել է 1236 անգամ:
Print Friendly

Leave a Reply