Յուկիա Ամանոն վերընտրվել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի պաշտոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 8:36

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը վերընտրել է Ճապոնիայի ներկայացուցիչ Յուկիա Ամանոյին որպես կազմակերպության նախագահ:

Ճապոնացի դիվանագետն ու ՄԱԿ-ի միջազգային պետծառայող Ամանոն ՄԱԳԱՏԷ-ն գլխավորում է 2009-ից: Մինչ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր եգիպտացի Մուհամեդ էլ-Բարադեյը, որը գործակալությունը ղեկավարել է 1997-ից:

Ամանոն ծնվել է Կանագավա պրեֆեկտուրայի Յուգավարա քաղաքում, 1947-ի մայիսի 9-ին: Նա ավարտել է Տոկիոյի համալսարանն ու տարբեր պաշտոններ զբաղեցրել Ճապոնիայի ԱԳՆ-ում: 2005-ից նա ՄԱԳԱՏԷ-ում ներկայացնում է Ճապոնիան, իսկ 2009-ի դեկտեմբերի 1-ից կազմակերպության գլխավոր տնօրենն է:

ՄԱԳԱՏԷ-ն միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որի հիմնական խնդիրը ատոմային էներգիայի խաղաղ կիրառման միջազգային համագործակցության զարգացումն է:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply