Վենեսուելայում սկսվել է Չավեսի մահվան սգո արարողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 8:25

Կարակասի փողոցներում 10-յակ հազարավոր մարդիկ են հավաքվել նախագահ Չավեսին վերջին հրաժեշտը տալու: Կոմանդանտեին հրաժեշտ կարելի է տալ 3 օրվա ընթացքում: Կարակասի իշխանությունների խոսքով, այդ օրերին մետրոն անվճար կաշխատի:

Չավեսի կողմնակիցները ցանկանում են, որ նրան թաղեն Սիմոն Բոլիվարի մոտ` Ազգային պանթեոնում: Բոլիվիայի, Ուրուգվայի, Արգենտինայի նախագահներն արդեն  ժամանել են Վենեսուելայի մայրաքաղաք`մասնակցելու արարողություններին: Երկիրը ժամանակավորապես գլխավորում է Նիկոլաս Մադուրոն, որին Չավեսն իր հետնորդ էր հայտարարել: Տեղի հեռուստաալիքները հեռարձակում են Չավեսի վերջին տեսանյութերը.”Ես կառողջանամ, ես հիվանդ չեմ: Մի բան է հիվանդանալը, մեկ այլ բան  առողջանալը, ուժերը վերականգնելն ու կյանքի նկատմամբ  նոր մոտեցումներ գտնելը”:

Դիտվել է 1224 անգամ:
Print Friendly

Leave a Reply