Բելառուսում Չավեսի անունով փողոց են վերանվանելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 7, 2013 8:13

Մինսկի  քաղաքային գործկոմը որոշել է Մինսկի կենտրոնական  փողոցներից մեկը վերանվանել  Վենեսուելայի հանգուցյալ առաջնորդ Չավեսի անունով:

Փողոցը “կարմիր” թաղամասից կընտրվի` Կառլ Մարքսի, Լենինի  ու Կոմունիստականի կողքին: Մեկ այլ տարբերակ էլ կա. Վենեսուելայի դեսպանատան փողոցը, որը հիմա Կույբիշևի է կոչվում: Բացի այդ, Մինսկի իշխանությունները մտադիր են Չավեսի 60-ամյակի ժամանակ կիսանդրի տեղադրել:

Վենեսուելայի 58-ամյա նախագահ Չավեսը մահացավ մարտի 6-ին: Վենեսուելայում 7-օրյա սուգ է: Թաղումը տեղի կունենա մարտի 8-ին:

Դիտվել է 1513 անգամ:
Print Friendly

Leave a Reply