Բռնցքամարտի մրցաշարը փոխել է անունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 7, 2010 13:11

Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 9 երկրների ներկայացուցիչներ: Ի դեպ, քանիցս հայտարարվել էր , որ Երևան բռնցքամարտիկներ գործուղող երկրների թիվն անհամեմատ շատ է լինելու, բայց դա չի հաջողվել: Դժվար է ասել, դա էր պատճառը, թե մեկ այլ բան, սակայն վերջին պահին մրցաշարի անվանափոխություն տեղի ունեցավ: Նախատեսվում էր, որ ստուգատեսը պետք է կոչվեր Գագիկ Ծառուկյանի անվան մրցանակների խաղարկության մրցաշար: Սակայն այժմ այն կոչվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մրցանակների խաղարկության մրցաշար:

Ինչևէ, ռինգ են դուրս եկել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իրանի, Բելառուսի, Բուլղարիայի, Ղազախստանի, Մոլդովայի հավաքականների բռնցքամարտիկները: Ի դեպ, մինչև մեկնարկը սպասվում էր, որ մրցաշարին կմասնակցեն նաև Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Գամբիայի, Ուզբեկստանի հավաքականները, սակայն  այդ երկրներից Հայաստան եկողներ չեղան: Ընդ որում, մրցանակակիրների և մարզիչների համար դրամական բարձր պարգևներ են սահմանված: Մրցաշարի հաղթողների անունները հայտնի կդառնան ապրիլի 10-ին:

Դիտվել է 1705 անգամ:
Print Friendly

Leave a Reply