Արաբական լիգան քննարկում է Սիրիայի թափուր աթոռի հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 22:04

Արաբական լիգայի նախարարները չորեքշաբթի քննարկել են դաշինքում Սիրիայի թափուր աթոռի մասին: Նախարարները համակարծիք չէին  թե արդյոք կարելի է թույլատրել ընդդիմադիր Սիրիայի ազգային կոալիցիային ստանձնել պաշտոնը, որը նախկինում զբաղեցնում էր Դամասկոսի կառավարությունը:
Դամասկոսը հեռացվել էր Կահիրեյում տեղակայված Լիգայից 2011թ-ի նոյեմբերին:
Ասադի դեմ պայքարող քաղաքական խմբերն ու ապստամբները նախկինում մի քանի անգամ դիմել են պաշտոնը զբաղեցնելու համար, սակայն հանդիպել են Իրաքի, Ալժիրի և Լիբանանի դիմադրությանը:
Այժմ Լիգան ունի 21 անդամ պետություններ:
Դամասկոսի Օմմայադ մզկիթի քահանա Մոազ Ալխաթիբը առաջնորդում է ընդդիմադիր կոալիցիան:

Դիտվել է 1416 անգամ:
Print Friendly

Leave a Reply