Ստալինի կերպարը 60 տարի անց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 21:13

Երեկ լրացավ Խորհրդային Միության առաջնորդներից Իոսիֆ Ստալինի մահվան 60-րդ տարելիցը: «Ակօսը», վկայակոչելով «Голос России» ռադիոկայանի փոխանցած լուրը, գրում է, որ Ստալինի մահից վեց տասնամյակ անց նրա կերպարի շուրջ քննարկումները դեռևս շարունակվում են: Ահա «Levada» հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ ռուսաստանցիների 55 տոկոսի կարծիքով Ստալինի մահով ավարտվեց զանգվածային ճնշումների ռեժիմը: Այնուհանդերձ հարցվածների 18 տոկոսը կարծիքով խորհրդային ղեկավարի մահով իրենք մեծ առաջնորդի կորցրեցրին:
Հետաքրքրական է, որ ռուսների 49 տոկոսը կարծում է, որ Իոսիֆ Ստալինը դրական դեր է խաղացել Ռուսաստանի պատմության մեջ, իսկ 32 տոկոսը՝ ճիշտ հակառակ տեսակետն է պաշտպանում: Գարբաչովի կառավարման ժամանակաշրջանում՝ 1989 թվականին անցկացված նմանօրինակ հարցման արդյունքում ռուսների միայն 12 տոկոսն էր Ստալինին կարևոր պատմական դեմք համարել: Անցած տարի այս ցուցանիշը հասել էր 45 տոկոսի:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply