Հայ-թուրքական տուրիստական համագործակցությունը գնալով սերտանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 20:42

Մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած Տուրիզմի միջազգային տոնավաճառին  մասնակցել են 75 տուրիստական կազմակերպություն Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, ԱՄԷ-ից և Լեռնային Ղարաբաղից: Միջոցառման բացման արարողության ժամանակ թուրքական «World Wide Travel Service» ընկերության սեփականատեր Ջենգիզ Քելեքչին նշելով, որ այն շատ բարձր մակարդակով է կազմակերպված և մասնակիցների տեսանկյունից բավական արդյունավետ է, խոսել է Երևան-Վան-Երևան չվերթի մասին, որը բացվելու է ապրիլի 3-ին: «Մեր երկրի, հատկապես ֆիրմայի և իմ անձի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար: Բացման արարողությանը ասացի, որ շատ երջանիկ ենք, որ Թուրքիայում մշտապես հայ և վրացի հյուրեր ենք ընդունում: Շատ ուրախ եմ, որ այսուհետ աշխատելու ենք նաև Հայաստանի և Վրաստանի հետ: Ապրիլի սկզբից «Բորա ջեթ»  ավիաընկերության ինքնաթիռներով մեկնարկող Երևան-Վան-Երևան չվերթը կնպաստի մեր երկրների տուրիստական հարաբերությունների սերտացմանը»,-Քելեքչինի խոսքերն է վկայակոչում «Turizm haberleri» կայքը:

Նշենք, որ «World Wide Travel Service» ընկերությունը Թուրքիայում բավական ճանաչված և ակտիվ գործունեություն ծավալող տուրիստական կազմակերպություններից է: Այն ունի 3800 պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած աշխատակազմ և գործում է արդեն տասը տարի:

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply