Ճապոնիայում ստեղծվել է աշխարհի ամենափոքր բջջային հեռախոսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 20:34

Ճապոնական Willcom բջջային հեռախոսների ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենափոքր հեռախոսը:
Այն ունի ընդամենը 32 × 70 × 10.7 միլիմետր չափեր և 32 գրամ զանգված: WX06A հեռախոսը ունի մեկ դույմանոց հին, գունավոր էկրան, որը սովորաբար հանդիպում է ժամացույցների վրա և ալեհավաք:
Այն ներկայումս հասանելի է միայն Ճապոնիայում և իր չափերով հավասար է iPhone-ի մեկ քառորդ մասին:
Ինչևէ իր փոքր չափերի պատճառով հեռախոսը ֆոտոխցիկ չունի, սակայն նրա միջոցով հնարավոր է էլեկտրոնային նամակներ ուղարկել:
Հեռախոսը արտադրող ընկերության նախագահի խոսքերով ալեհավաքը ներառվել է հեռախոսի կապի հասանելիությունը բարելավելու համար:
Այն Ճապոնիայում վաճառքի կհանվի դեկտեմբերին՝ չնայած դրա գինը դեռևս պարզ չէ:
Հեռախոսի մարտկոցը նույնպես նրա չափերին համապատասխան չափով է լիցքավորվում, որը բավականացնում է միայն 2 ժամ խոսելու և 300 ժամ սպասման ժամանակի համար:
Այս պահին սարքը դեռևս աշխատում է միայն Ճապոնիայի PHS հեռախոսային համակարգով: Այսպիսով այն հնարավոր չէ օգտագործել աշխարհի որևէ այլ վայրում:

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply