Պակիստանի ամենախոշոր քաղաքը գործադուլի վտանգի տակ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 19:36

Պակիստանի առաջատար քաղաքական ուժերից մեկը կոչ է արել գործադուլ սկսել երկրի ամենախոշոր քաղաքում՝ դրանով իսկ կառավարության վրա ճնշում գործադրելով 48 մարդու կյանք խլած շիաների մզկիթի պայթյունը կազմակերպած զինյալներին ձերբակալելու համար:
Muttahida Qaumi-ի շարժման անդամ, օրենսդիր Ռազա Հարուն չորեքշաբթի դիմել է քաղաքի բիզնես շրջանակներին անորոշ ժամանակով գործադուլ կազմակերպելու համար՝ ի հիշատակ կիրակի օրվա պայթյունից զովածների:
Վերոնշյալ շարժումը խոշոր քաղաքական կշիռ ունի Կարաչայում և նրա կողմից արված գործադուլի կոչը մեծ նշանկություն ունի: Կարաչայը Պակիստանի տնտեսական կենտրոնն է հանդիսանում, և այդտեղ կազմակերպված գործադուլը խոշոր բացասական ազդեցություն կունենա երկրի վրա:
Ոչ ոք կիրակի օրվա պայթյունի պատասխանատվությունը իր վրա չի վերցրել, սակայն սունիների զինյալ խմբերը չեն հավատում, որ շիաները իրական մահմեդականներ են և նախկինում նրանց վրա իրականացված հարձակումների պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply