Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումը փակվեց, շենքն էլ ապամոնտաժվեց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 6, 2013 19:10Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումի շահագործման ժամեկտն ավարտվեց: Այն ապամոնտաժվում է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց «Նեմո» դելֆինարիումի տնօրենԼիլիթ Սահակյանը:Դելֆինարիումի վերջին ներկայացումը փետրվարի 9-ին է եղել, որից հետո կենդանիները տեղափոխվել են Ուկրաինա, քանի որ դելֆինարիումի շահագործման ժամկետը չի երկարաձգվել: Հիշեցնենք, որ Դելֆինարիումը նախորդ տարվա ապրիլին ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը, բայց հոկտեմբերից շարունակեց աշխատել:
Հավելենք նաև, որ բացման օրվանից այս կառույցը և դրա գործունեությունը եղել են բնապահպանների քնննադատության թիրախում: Նրանք պնդում էին, որ դելֆինները պահվում են ոչ պատշաճ պայմաններում և հնարավոր է՝ կուրանան քլորաջրից: Բացի այդ բնապահպանները պնդում էին, որ դելֆինները չեն հարմարվի Հայաստանի կլիմային:
Դելֆինարիումը նախատեսված էր 900 այցելուի համար: