ԵՄ-ն Microsoft ընկերությանը տուգանում է 561 մլն եվրոյով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 18:58

Եվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի ամերիկյան հսկա Microsoft ընկերությանը տուգանել է 561 եվրոյի չափով հաճախորդներին համացանցի բրաուզերի ընտրություն չտրամադրելու համար:
Հանձնաժողովը ասել է, որ սա ԵՄ-ի բողոքին չարձագանքելու համար որևէ ընկերության նկատմամբ պատժամիջոց կիրառելու առաջին դեպքն է:
2009թ հանձնաժողովը Microsoft-ից պահանջել է հաճախորդներին ապահովել բրաուզերի ընտրությամբ: Սակայն պարզվել է, որ 2011թ մայիսից 2012թ հուլիսը ընկած ժամանակահատվածում Windows 7-ի շուրջ 15 միլիոն օգտատերեր չեն ունեցել բրաուզերի ընտրության հնարավորություն:
Microsoft-ն ընդունել է իր մեղքը, որը ըստ ընկերության տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով:
ԵՄ-ն 2008թ Microsoft-ին տուգանել է 899 մլն եվրոյով արտադրանքի մասին մրցակից ընկերություններին տեղեկություն չփոխանցելու համար, որը ընկերությունը կատարել էր նպատակ ունենալով նրանց ծրագրերը Windows-ի հետ դարձնել անհամատեղելի:
ԵՄ-ի ամենախոշոր հակամենաշնորհային տուգանքը կիրառվել է Intel-ի նկատմամբ 2009 թ-ին: Տուգանքի չափը կազմում էր 1,06 միլիարդ եվրո:

Դիտվել է 1199 անգամ:
Print Friendly

Leave a Reply