Շարունակվում են “Ты кто такой? Давай до свидания” հիթի հեղինակի պաշտպանությանն ուղղված բողոքի ակցիաները (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 18:32

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել թալիշական «Թալիշի սյադո» (Թալիշի ձայն) թերթի խմբագիր Հիլալ Մամեդովին ազատ արձակելու պահանջով բողոքի հերթական ակցիան, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Բողոքի ակցիան անցկացվել է Ծանր հանցագործությունների գործով դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում էր Մամեդովի գործով դատական հերթական նիստը: Բողոքի լուռ ակցիային մասնակցել է 30-ից ավելի մարդ. նրանք Մամեդովի լուսանկարներն ամրացրել են իրենց հագուստին ու պատ կազմել դատարանի շենքի առջև:

Ակցիային մասնակցել են ԶԼՄ-ների, հասարակական կազամակերպությունների ներկայացուցիչներ, Մամեդովի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամները:

«Մենք պահանջում ենք ազատ արձակել Մամեդովին»,- ասել է Մամեդովի իրավունքների պաշտպանության հանձանաժողովի նախագահը՝ հավելելով, որ Հիլալի առողջական վիճակը գնալով վատթարանում է:

Ոստիկանությունը սկզբում չի միջամտել ակցիային: Սակայն 15-20 րոպե անց ոստիկանները մասնակիցներից պահանջել են ցրվել: Բողոքի ակցիայի կին մասնակիցներին Մամեդովի անունից Մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկներ են բաժանվել:

Սա 20 օրվա ընթացքում կազմակերպված երրորդ ցույցն է, որն ուղղված է Մամեդովի պաշտպանությանը:

Հիշեցնենք, որ Հիլալ Մամեդովը ձերբակալվել է 2012թ. հունիսին և մեղադրվում է պետական դավաճանության, թմրամիջոց պահելու մեջ: Իրավապաշտպանները Մամեդովին “խղճի բանտարկյալ են” համարում` պնդելով, որ Մամեդովը ձերբակալվել է թերթում Ադրբեջանի կառավարության հասցեին քննադական հոդվածներ հրապարակելու համար:

Հավելենք, որ Մամեդովը նաև “Ты кто такой? Давай до свидания” հիթի հեղինակն է:

Դիտվել է 981 անգամ:
Print Friendly

Leave a Reply