«Ազատություն Օջալանին, կարգավիճակ քրդերին» արտհայտությունը 2013-ի Նովրուզի կարգախոսն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 18:29

Թուրքիայում Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության կենտրոնը մուսուլմանական Նովրուզ տոնի կապակցությամբ շրջաբերականներ է ուղղարկել բոլոր նահանգապետերին, գավառապետերին, քաղաքապետերին, երիտասարդական խորհրդարաններին, որտեղ կարգադրվում է Նովրուզի տոնակատարություններին նախապատրաստվել «Ազատություն Օջալանին, կարգավիճակ քրդերին» կարգախոսի ներքո:

Թուրքական «Radikal»-ը  գրում է, որ կուսակցության մշակութային հարցերով կենտրոնի անդամ Միհդի Փերինչեքի ստորագրությամբ տարածված շրջաբերականի մեջ մասնավորապես ասվում է. «Այնպիսի մի շրջանում, որտեղ էլ ավելի է օրակարգ բերվում Քրդական հարցի լուծումը, քրդերի անկախության և կարգավիճակի խնդիրը ավելի է մոտենում հանգուցալուծմանը, իսկ Օջալանի ազատությունը հնարավոր է դառնում, 2013 թվականի Նովրուզը ուզում ենք տոնել «Ազատություն Օջալանին, կարգավիճակ քրդերին» կորգախոսով»:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply