Բոլշոյ թատրոնի պարողը խոստովանել է, որ ինքն է կազմակերպել ծծմբական թթվով հարձակումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 18:53

Ռուսաստանի “Բոլշոյ” թատրոնի պարող Պավել Դմիտրիչենկոն խոստովանել է, որ ինքն է եղել թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա ծծմբական թթվով կատարված հարձակման պատվիրատուն:
Պարողը զայրացել է, որ Ֆիլինը իր ընկերուհուն տվել է միայն երկրորդական դերեր:
«Հարձակման կազմակերպիչը ես եմ եղել, սակայն չէի նախատեսել, որ դա կհասնի այդ աստիճանի», – ասել է նա:
“Բոլշոյի” հետ կապ չունեցող երկու այլ անձինք խոստովանել են, որ ներգրավված են եղել հանցանքի մեջ: Նրանցից մեկը ծծմբական թթուն նետել էր Ֆիլինի երեսին, իսկ մյուսը մեքենայով օգնել է փախուստի դիմել:
Ապաքինման համար Գերմանիա մեկնած Ֆիլինը ավելի վաղ ասել է, որ իրեն թվում է ինքը գիտի, թե ով է կանգնած այս ամենի ետևում: Իր կարծիքով հարձակումը կապված էր իր աշխատանքի հետ:

Դիտվել է 1243 անգամ:
Print Friendly

Leave a Reply