Հնդկաստանի արգելոցի տարածքում գնացքի հարվածից փիղ է սատկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 17:47

Այսօր հյուսիսարևելյան Հնդկաստանի Բուքսայի վագրերի արգելոցի անտառներից մեկում արագընթաց գնացքը հարվածել է երկաթգծով  անցոնղ փղին, որը տեղում սատկել է:

Վագրերի արգելոցը գտնվում է Բուքսայի ազգային պարկում, որը տարածվում է Հնդկաստանի և Բութանի սահմանագծի երկայնքով: Արգելոցը կարևոր միջանցք է փղերի միգրացիայի համար՝ դրանով իսկ դառնալով վտանգավոր կետ գնացքների վարորդների համար:

Այժմ հնդկացի անտառապահները խնդրի առաջ են կանգնել փղին երկաթգծից հեռացնելու հետ կապված, որպեսզի գնացքը շարունակի իր ընթացքը:

Դժբախտաբար այս դեպքը միակը չէ:

Անցած տարի դեկտեմբերին  Հնդկաստանում խմբով երկաթգիծն անցնելիս հինգ փղեր էին սատկել մարդատար գնացքի հարվածից:

Ներկայումս Հնդկաստանում կա 26,000 վայրի փիղ: Չնայած հնդկացիները երկրպագում են փղերին, այնուամենայնիվ նրանց կեցության պայմանների վատթարացումը վտանգի առջև է կանգնեցնում կենդանիներին՝ նամանավանդ երկրի տարածքով ճամփորդելիս:

Անցած տարի Հնդկաստանի Օրիսսա նահանգի կառավարիչները զգուշացրել էին գնացքավարներին գնացքները դանդաղ վարել տեղափոխվող փղերի խմբերին չվնասելու համար, սակայն այդ զգուշացումը հաշվի չէր առնվել:

Փղերը հիմնականում սատկում են որսագողության, ֆերմերների կողմից նրանց ուտելիքը թունավորելու և գնացքների կողմից վրաերթի  հետևանքով:

Անցած շաբաթ Հնդկաստանի երկաթգծի նախարարը ընդգծեց փղերին գնացքներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ նրանց բնութագրելով որպես «նուրբ հսկաներ», որոնց կյանքը պետք է երաշխավորվի:

 

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply