Խոշոր հրդեհ Անկարայի շուկայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 17:26

    Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի  Յունուս Էմրե շուկայում դեռևս անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 680 առևտրային  տաղավար է այրվել: Հրդեհի մարման համար դեպքի վայր են ուղղարկվել 52 հրշեջ մեքենաներ, կրակի հետ պայքարը շարունակվել է 5 ժամ, սակայն ոչ բոլոր խանութներն են  փրկվել:

Շուկայի պահակներից Դավուդ Յըլմազը «Anadolu» գործակալության թղթակցին պատմել է, որ տեսնելով կրակը, նա անմիջապես այդ մասին հայտնել է հակահրդեհային ծառայությանը, ապա մյուսների հետ միասին մասնակցել է հրդեհի մարման աշխատանքներին: Շուկայի ասոցիացիայի նախագահ Օզալ Բալքալըն չի բացառել, որ հրդեհի բռնկման պատճառը կարող է միտումնավորությունը լինել: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թաղամասում անջատվել է էլեկտրաէներգիան, մոտակա հյուրանոցների բնակիչները տարհանվել են: Հրդեհի մարման ժամանակ տուժել է երկու հրշեջ: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply