Մրցավարին հայհոյելու հետևանքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 6, 2013 17:19

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ` կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը որակազրկվել է 4 խաղով:

Նա կարմիր քարտ է ստացել Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի  խաղից հետո մրցավար Միգել Անխել Պերես Լասային սպառնալու, հայհոյելու  համար:

31-ամյա դարպասապահը բաց կթողնի «Դեպորտիվոյի», «Ռայո Վալյեկանոյի», «Մալյորկայի»,«Սելտայի» հետ հանդիպումները։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մրցակցին զիջել էր 1:2 հաշվով, իսկ Վալդեսը դժգոհ էր, որ խաղավերջին մրցավարը չի նշանակել մրցակցի դարպասին 11 մ-ոց տուգանային հարված:

Դիտվել է 827 անգամ:
Print Friendly

Leave a Reply