Շախմատիստները կխաղան թանգարաններում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 6, 2013 17:04

Լևոն Արոնյանը հրավիրվել է մասնակցելու շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարին, որը կայանալու է ապրիլի 21-ից մինչև մայիսի 1-ը Փարիզում և Սանկտ Պետերբուրգում:

Առաջին 5 տուրերը կկայանան Փարիզի Լուվրի թանգարանում, իսկ վերջին 4 տուրերը` Սանկտ Պետերբուրգի պետական ռուսական թանգարանի Միխայլովյան դղյակում:

Մեր երկրի ներկայացուցչից բացի, պայքարի ոլորտ կներգրավվեն նաև աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), աշխարհի գավաթակիր Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), աշխարհի փոխչեմպիոն Բորիս Գելֆանդը (Իսրայել), ֆրանսիացիներ Մաքսիմ Վաշյե-Լագրավը,  Լորան Ֆրեսինեն, անգլիացի Մայքլ Ադամսը, ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովը, չինացի Դին Լիրեն:

Դիտվել է 692 անգամ:
Print Friendly

Leave a Reply