Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար պոլսահայ լեզվաբանի դեմ հայց է ներկայացվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 6, 2013 17:15
Պոլսահայ հայտնի լեզվաբան, գրող, “Taraf” թերթի նախկին լրագրող Սևան Նիշանյանի դեմ հերթական դատական հայցն է ներկայացվել, հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակոս” թերթը:
Ստամբուլի գլխավոր դատախազությունում ավարտվել է 15 հոգու դիմում-բողոքների ուսումնասիրությունը, և Սևան Նիշանյանի դեմ դատական գործ է հարուցվել։ Սևան Նիշանյանը մեղադրվում է իր բլոգում գրված մի հրապարակման մեջ Մուհամեդ մարգարեին վիրավորելու համար։
Ստամբուլի հանրապետական դատախազությունը պոլսահայ լեզվաբանի դեմ գործ է հարուցել «կրոնական արժեքները նվաստացնելու» մեղադրանքով: Նիշանյանին սպառնում է մինչև 1,5 տարվա ազատազրկում:
Նիշանյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքը:






Facebook
Tweet This
Email This Post
