Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն առաջին անգամ կնոջ հետ մասնակցել է նախագահի կազմակերպած ճաշին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 16:39

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից Հորդանանի թագավորի պատվին մատուցված ընդունելությանն ու ճաշին մասնակցել է նաև Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզիլը տիկնոջ հետ, հաղորդում է թուրքական “Radikal” թերթը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և նրա կինը` Հայրունիսա Գյուլը, Հորդանանի թագավոր Աբդուլլահին և տիկնոջը՝ Ռաինային, դիմավորել են Չանքայա պալատի ընդունելությունների սրահի մուտքի մոտ։

Այս ընդունելության յուրահատկությունը կայանում է նրանում, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզիլը առաջինն է, ով Աբդուլլահ Գյուլի՝ նախագահ ընտրվելուց հետո իր կնոջ հետ մասնակցել է Գյուլի և առաջին տիկնոջ կողմից կազմակերպած միջոցառմանը։

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply