Իվան Ահեղի հայտնի դերակատարը խոստովանել է իր մեղքը թատրոնի գեղարվեստական ղեկավարի վրա ծծմբական թթվով հարձակման մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 16:13

Մեծ բալետի պարողը ոստիկանությունում խոստովանել է, որ ինքն է պատվիրել աշխարհահռչակ թատերախմբի գեղարվեստական ղեկավարի վրա ծծմբական թթվով հարձակումը:

Թատրոնի աստղ, մենապարող, Մոսկվայի բեմում Իվան Ահեղի դերակատարմամբ հայտնի Պավել Դմիտրիչենկոյի կազմակերպած հարձակման արդյունքում 42-ամյա Սերգեյ Ֆիլինը հազիվ է փրկվել կուրացումից, իսկ նրա դեմքը այլախեղվել է:

Այսօր առավոտյան ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործության հիմքում ընկած է եղել Պավել Դմիտրիչենկոյի և Սերգեյ Ֆիլինի աշխատանքային թշնամական հարաբերությունները:

Երկու այլ անձիք` 35-ամյա Յուրի Զարուցկին, ով կասկածվում է հարձակումը իրականացնելու և 31-ամյա Անդրեյ Լիպատովը, որը վարել է մեքենան, նույնպես խոստովանագիր են ստորագրել հունվարյան միջադեպին իրենց մասնակցության վերաբերյալ:

Ըստ երևույթին՝ Ֆիլինի հետ վեճը կապված է եղել մեծ թատրոնի մեկ այլ պարուհի Անժելինա Վորոնցովայի հետ, որին, իբր, գեղարվեստական ղեկավարը վիրավորել էր իր կատարած աշխատանքի համար:

Վորոնցովան ուսանում է մեկ այլ առաջատար պարող Նիկոլայ Ցիսկարիձեի մոտ, որը համարվում է Ֆիլինի ախոյանը: Այնուամենայնիվ՝ Ցիսկարիձեն կտրականապես ժխտել էր իր կապը այդ հարձակման հետ:

Ըստ տեղեկությունների՝ Ֆիլինը հենց սկզբից գիտեր, թե ով է հարձակվել իր վրա, նույնիսկ ոստիկանությանը այդ անձնավորության հասցեն էր տվել՝ նախքան Գերմանիա մեկնելը:

Ամեն դեպքում, երբ Ֆիլինը իմացել է իր վրա հարձակվողի անունը, հանգստացել է, սակայն չի զարմացել:

Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար,  42-ամյա Ֆիլինը գրեթե կուրացել էր ուղիղ դեմքին լցված ծծմբական թթվից: Ներկայումս նա գտնվում է Գերմանիայում, որտեղ մասնակիորեն վերականգնել են նրա տեսողությունը և բուժվում է իր դեմքը ձևախեղած այրվածքներից:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply