Սումգայիթյան ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Հնդկաստանում

Պաշտոնական, Օրվա լուր | | March 6, 2013 16:01

Մարտի 4-ին Հնդկաստանի Կոլկաթա քաղաքում կազմակերպվեց Սումգայիթի եղեռնագործության 25-ամյա տարելիցին նվիրված հուշ-երեկո, որին ներկա գտնվեցին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, Հայոց մարդասիրական ճեմարանի փոխկառավարիչ  Տեր Գեղարդ Ղաբաղյանը,  Կոլկաթայի Սբ.Նազարեթ Մայր եկեղեցու վարչության ավագ անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ ճեմարանի սաներ:

Կոլկաթայի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցում անցկացվեց անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագ, որից հետո ելույթներով հանդես եկան Տեր Գեղարդ Ղաբաղյանը եւ Հնդկաստանում ՀՀ դեսպանը: Դեսպան Հակոբյանը, մասնավորապես, անդրադարձ կատարեց Արցախյան շարժման ակունքներին, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում եւ այլ վայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայկական ջարդերին` հատուկ շեշտելով Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության շարունակական բնույթը եւ զուգահեռներ տանելով 25 տարի առաջ տեղի ունեցած վայրագությունների եւ մարդասպան Սաֆարովի ազատ արձակման ու հերոսացման միջեւ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաեւ ճեմարանի սաների մասնակցությամբ ազգային-հայրենասիրական երգերի կատարում, ինչպես նաեւ ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն. Սումգայիթ, փետրվար 1988» վավերագրական ֆիլմը:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply