Պուտինը պարգեւատրել է Ավետիք Իսահակյանին եւ Հովհաննես Թոքմաջյանին
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 6, 2013 15:56
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է հայ եւ ռուս մտավորականների: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, Ռուսաստանի հետ բարեկամության հաստատման եւ համագործակցության գործում ունեցած ավանդի, ինչպես նաեւ մշակութային եւ գիտական կապերի ամրապնդման համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը պարգեւատրվել է Պուշկինի մեդալով:
ՌԴ նախագահի կողմից ռուս-հայկական մշակութային եւ գիտական կապերի ու Հայաստանում ռուսերեն լեզվի պահպանման եւ տարածման համար շնորհակալագիր են ստացել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, «Հայաստանում բնակվող ռուսների աջակցության եւ համագործակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության անդամ Սվետլանա Գավրիշը եւ Մխիթար Գոշի անվան հայ-ռուսական միջազգային համալսարանի ռեկտորի օգնական Ջուլիետա Կուզինան:






Facebook
Tweet This
Email This Post
