Առաջին տուրում` անցանկալի մրցակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 6, 2013 15:50

Մարտի 14-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կմեկնարկի շախմատի աշխարհի չրեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:

Վիճակահանությամբ մրցաշարի առաջին տուրում  Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա միջազգային դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Ապա մեր երկրի ներկայացուցիչը ուժերը կչափի իսրայելցի Բորիս Գելֆանդի, ուկրաինացի Վասիլի Իվանչուկի, ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերի, Վլադիմիր Կրամնիկի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մրցաշարը կանցկացվի երկու շրջանով և կավարտվի ապրիլի 1-ին:

Հավելենք, որ առաջին տուրում կմրցեն նաև Սվիդլեր-Կրամնիկ, Գելֆանդ- Ռաջաբով, Իվանչուկ- Գրիշչուկ զույգերը:

 

Դիտվել է 674 անգամ:
Print Friendly

Leave a Reply