Սաուդյան արքայազնը վիրավորվել է. Forbes-ը թերագնահատել է իր կարողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 15:23

Սաուդյան արքայազն Ալ Վալիդ իբն Թափալը դադարեցնում է  Forbes-ի խմբագրության հետ համագործակցությունը, քանի որ հրատարակությունը թերագնահատել է իր կարողությունը, ինչի պատճառով միլիարդատերը դուրս է թռել առաջին տասնյակից:

Ամենամյա ցուցակում արքայազնն այս տարի զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը.նրա կարողությունը գնահատվել է 20 մլրդ դոլար:

Անձամբ արքայազնը կարծում է, որ իր կարողությունը նվազեցրել են, քանի որ  հաշվի չեն առնվել ֆոնդային բորսայում ունեցած ակտիվները: Իրականում նրա կարողությունը գնահատվում է 29.6 մլրդ դոլար:

Երբ պարզվեց, որ ամսագիրը չի պատրաստվում սրբագրել այդ գնահատականը, արքայազնին պատկանող Kingdom Holding-ը հայտարարեց, որ այլևս չի համագործակցելու ամսագրի հետ:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply