Ճապոնիայում հուշարձան են կանգնեցրել ցունամիին դիմակայած սոճուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 15:12

Ճապոնիայի Ռիկունձենտակադա քաղաքում հուշարձան է հայտնվել` նվիրված 2011-ի ցունամիին դիմակայած սոճուն: Այն ժամանակ քաղաքը գրեթե լրիվ ավերվեց, զոհվեց 1800 մարդ: Քաղաքի առափնյան զարդարող 70 հազար հսկայական սոճիների պուրակը  ասես լրիվ ջնջվել էր երկրի երեսից: Եվ միայն այդ սոճին էր հրաշքով կանգուն մնացել: Այն աղետի ժամանակ ընտանիք ու բնակարան կորցրած   քաղաքաբնակների համար վերածվել էր կայունության ու վերածննդի խորհրդանշի:

Սոճին կանգուն էր, սակայն ծովաղի բարձր խտության պատճառով չէր աճում: Տեղաբնակների` ծառը փրկելուն ուղղված փորձերն ապարդյուն էին: Սոճին չորացավ, իսկ 2012-ին այն ստիպված հատեցին, իսկ ծառի բունը որոշվեց վերածել հուշարձանի, ներքին մասը փոխարինեցին արհեստականով, իսկ վրայից բնական ծառի կեղևով պատեցին, գագաթն էլ արհեստական նյութերով կանաչապատեցին:

Մարտի 11-ին լրանում է Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգության 2 տարին: “Ֆուկուսիմա” ատոմակայանին հարող շրջանները բնակության համար պիտանի չեն լինի առաջիկա 5 տարիներին: Իսկ վթարի հետևանքների լրիվ վերացման համար 40 տարի կպահանջվի:

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply