Սամբիստները սկսեցին պայքարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 6, 2013 15:34

Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում մեկնարկել է սամբոյի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են Երևանի,  Հայաստանի մարզերի, Արցախի ներկայացուցիչները:

Մարտի 7-ին կկայանան պատանիների, իսկ մարտի 8-ին` երիտասարդների գոտեմարտերը:

Առաջնության արդյունքով ձևավորվելու են ապրիլի 11-15-ը Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակից Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների կազմերը, ինչպես նաև՝ հուլիսի 6-17-ը՝ Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվելիք Համաշխարհային ունիվերսիադայի մասնակից Հայաստանի ուսանողական հավաքականի կազմը:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply