Ապրիլի 7-ը՝ «1000 քաղաք` 1000 կյանք» կարգախոսով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 7, 2010 10:53

Այսօր առողջապահության համաշխարհային օրն է:

Ամեն տարի ապրիլի 7-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Առողջության համաշխարհային օրը: Առողջապահության համաշխարհային օրը նշվում է սկսած 1950 թվականից, իսկ օրվա ընտրությունը պատահական չէ. 1948-ի ապրիլի 7-ին է հիմնադրվել ԱՀԿ-ն:
Այս տարի օրվա թեման ուրբանիզացիան է` որպես հանրային առողջապահության մարտահրավեր, իսկ կարգախոսը` «1000 քաղաք` 1000 կյանք»:

Առողջության համաշխարհային օրով սկիզբ է դրվում մի նախաձեռնության, որի նպատակն է հրավիրել միջազգային հանրության ուշադրությունն ուրբանիզացիայի հետևանքով առաջացած առողջապահական խնդիրների վրա և ներգրավել տարբեր գերատեսչությունների` խթանելու առողջ ապրելակերպը քաղաքներում:

Դիտվել է 2148 անգամ:
Print Friendly

Leave a Reply