«ԲՄՎ»-ից 100 դոլար գողացողը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2013 14:29

Մարտի 4-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորաբաց գյուղից բերման են ենթարկել 1997 թ. ծնված Գրիգոր Մ.-ին:
Պարզվել է, որ նա 2012 թ. դեկտեմբերին Նորաբաց գյուղի մարզադաշտի հարևանությամբ կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է 100 ԱՄՆ դոլար:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply