Մխիթարյանն էլ ոչնչով աչքի չընկավ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 6, 2013 14:54

Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների չեմպիոնների լիգայի մրցաշարի  1/8 եզրափակչի պատասխան խաղում  Դորտմունդի «Բորուսիան» 3:0 հաշվով առավելության հասավ  Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ: Մրցակիցների առաջին հանդիպումում գրանցվել էր մարտական ոչ-ոքի` 2:2: «Շախտյորը», որի կազմոմ է Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, դժգույն տպավորություն թողեց: Մխիթարյան էլ ոչնչով աչքի չընկավ: Գերմանական թիմի հետ երկրորդ խաղում էլ նա չկարողացավ որևէ վտանգ ստեղծել մրցակցի դարպասին: Հուսնաք, որ Հայաստանի հավաքականի կազմում նա ավելի լավ կխաղա: Ինչպես հայտնի է, մարտի 26-ին  Երևանում մեր երկրի ընտրանին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում  հանդիպում է անցկացնելու Չեխիայի հավաքականի հետ:

Իսկ Մադրիդի «Ռեալը» 10 տարի անց կրկին Չեմպիոնների լիգայի մրցամարտում պայքարից հանեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:

Իսպանական ակումբը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց տանտերերի թիմին: Մադրիդում կայացած առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի` 1:1:

Այսպիսով, պայքարը կշարունակեն «Բորուսիան» և «Ռեալը»:

Ի դեպ, դժգոհություններ կան «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» խաղը սպասարկած  գլխավոր մրցավար Ժունյեթ Չակիրի աշխատանքից: Բանն այն է, որ թուրք մրցավարը 57-րդ րոպեին կարմիր քարտ էր ցույց տվել և խաղադաշտից հեռացրել «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանիին: Իսկ «Ռեալը» դրանից հետո երկու գնդակ  էր խփել մրցակցի դարպասը և կամային հաղթանակ տարել: Մինչդեռ, Չակիրին կարող էր նաև բավարարվել խաղացողին դեղին քարտ ցույց տալով` զգուշացնելով:

Հնարավոր է, որ մրցավարը «Ռեալի» երկրպագու է, քանի որ այդ թիմի կազմում են ծագումով թուրք ֆուտբոլիստներ:

Տեխնիկական արդյունքներ

«Բորուսիա» – «Շախտյոր»` 3:0 

Ֆելիպե Սանտանա, 31, Մարիո Գյոտցե, 37, Յակուբ Բլաշչիկովսկի, 59

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ»՝ 1:2

Սերխիո Ռամոս, 48 (ինքնագոլ) – Լուկա Մոդրիչ, 66, Կրիշտիանու Ռոնալդու, 69

Հեռացում՝ Լուիշ Նանի, 57 («Մանչեսթեր Յունայթեդ»)

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply