Խորվաթիայի վարչապետը զրահամեքենայից ընկնելուց հետո կատակել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 6, 2013 14:02

Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչի հետ զվարճալի դեպք է կատարվել:  Զինվորական բաժանմունք այցելության ժամանակ նա ընկել է, սակայն ստեղծված իրավիճակից դուրս է եկել սրամիտ հումորով:

Տեխնիկայի դիտման ժամանակ նա  լուսանկարվելու համար  լրագրողների առջև դիրքեր էր ընդունում, սակայն  Patria զրահամեքենայի մեջ թռչելու փորձի ժամանակ նա սայթաքեց ու ընկավ:

“Մեր կյանքը թռիչքների ու անկումների հերթագայություն է”,-ասաց վարչապետը ու վրայից թափ տվեց փոշին: Դրանից հետո նա հանգիստ շարունակեց  դիտումը:

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply