Ոստիկանները պարզել են մահացու պատահարին զոհ գնացած տղամարդու ինքնությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 6, 2013 13:45

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ մարտի 3-ին, ժամը 19.30-ին, «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի մոտ բախվել էր «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի, որի ընթացքում նույն վայրում «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու, որը մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել էր:
Ոստիկանները պարզել են մահացու պատահարին զոհ գնացած տղամարդու ինքնությունը՝ 1963 թ. ծնված Ավետիս Արզումանյան:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ քննությունը շարունակվում է:

Դիտվել է 677 անգամ:
Print Friendly

Leave a Reply